Մեծ Բրիտանիայում մեկնարկել է ԵՄ-ից դուրս գալու մասին հանրաքվեն. հանրաքվեին ռեկորդային թվով քաղաքացիներ են մասնակցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում բացվել են Եվրամիությունում անդամակցության մասին հանրաքվեի քվեարկության ընտրատեղամասերը, փոխանցում է Sky News-ը:

Ընտրատեղամասերը բացվել են Լոնդոնի ժամանակով ժամը 7.00-ին և կփակվեն 22.00-ին:

Քվեարկության շրջանակներում ընտրողները կպատսխանեն հետևյալ հարցին՝ «Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրամիության անդամ կամ պե՞տք է դուրս գա Եվրամիության կազմից»:

Հանրաքվեին ռեկորդային թվով քաղաքացիներ են մասնակցում՝ մոտ 46,5 միլիոն մարդ: Քվեարկության վերջնական արդյունքները կհայտարարվեն բոլոր 382 ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո:




Լրահոս