Թուրքիայի իշխանությունները մերժել են Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների այցը «Ինջիրլիկ» ավիաբազա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Spiegel online-ին:
Պարբերականի աղբյուրների տվյալների համաձայն՝ Անկարան Բեռլինի նախազգուշացում է ուղարկել այն մասին, որ Գերմանիայի ՊՆ պետքարտուղարի ղեկավարությամբ գերմանացի քաղաքական գործիչների մուտքն անցանկալի է:
Հաղորդվում է, որ պատճառն այն է, որ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը:
Թուրքական կառավարությունը դեպքի գրավոր բացատրություն չի տվել: