Հրազդանին 150 մլն դրամ հատկացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց  150 մլն դրամ հատկացնել Հրազդան քաղաքին։ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ պետբյուջեի վերաբաշխումը կապված է Հրազդանի մի շարք ենթակառուցվածքներում անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ այս հարցը քննարկվել է Սերժ Սարգսյանի հետ, և կառավարության աշխատակազմից կրճատվում է 150 մլն դրամ ու հատկացվում Հրազդան քաղաքին:




Լրահոս