ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ ոստիկանության կողմից սարքեր կնվիրաբերվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը: Կառավարութան որոշման նախագիծը նիստի ընթացքում ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ նվիրաբերվող սարքերի արժեքը կազմում է 11,834,945 մլն դրամ: Ցանկում ընդգրկված է 30 դյուրակիր համակարգիչ, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության 5 սարք, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքի 1000 մուշտուկ, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքի տպագրական թղթի 50 գլանակ: