Թուրքիայի հայկական համայնքը պահանջում է Աթեշյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի Քումքափի թաղամասում հայկական պատրիարքարանի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել: Ակցիայի մասնակցիները պահանջում են նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել, փոխանցում է Anadolu գործակալությունը:

Այն բանից հետո, երբ 2008թ. հոսպիտալացվեց Կոնստանդնուպոլսի արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, փոխանորդ նշանակվեց Արամ Աթեշյանը: Այդ ժամանակվանից ի վեր պատրիարքի ընտրություններ չեն անցկացվել:

«Արդեն 8 տարի է՝ ինչ-ինչ պատճառներով մեզ թույլ չեն տալիս պատրիարքի ընտրություններ անցկացնել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրա խոսքով՝ նոր պատրիարքը պետք է ընտրվի հնագույն ավանդույթների համապատասխան` համընդհանուր ընտրությունների ճանապարհով:

Գործակալության հետ զրույցում հայկական վերլուծական հարթակի ներկայացուցիչ Թաթյոս Բեբեքը հայտարարել է, որ «պատրիարքարանի գործող ղեկավարությունը չի արտացոլում Թուրքիայի հայերի շահերը»:




Լրահոս