Թոմաս Մյուլերը` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի երկրպագուների քվեարկության արդյունքներով գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ճանաչվել է ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Մյունխենցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 30.9 տոկոսը: Երկրորդ տեղում է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 26 տոկոս, իսկ եռյակը եզրափակել է չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը՝ 13.3:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Մյուլերը դարձել էր 20 գոլի հեղինակ, 8 գոլ խփել Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև 4 անգամ աչքի ընկել Գերմանիայի Գավաթում:




Լրահոս