Հոկտեմբեր ամիսը հայկական ֆուտբոլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ոկտեմբերի 8-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնելու է Լեհաստան, որտեղ Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի իր հասակակիցների հետ դժվարին պայքարում կփորձի ձեռք բերել էլիտ ռաունդի ուղեգիր:
Երկու օր անց՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականը “Հրազդան” մարզադաշտում կընդունի Ֆրանսիայի ընտրանուն 2015թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Հանդիպումը կսկսվի ժամը 21:00-ին: Հանդիպման մուտքն ազատ է երկրպագուների համար:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Բուլղարիայի հավաքականի հետ՝ եզրափակելով 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի տնային հանդիպումների շարքը: Հանդիպումը կկայանա Վ.Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում: Հանդիպման տոմսերը վաճառվում են “Հանրապետական” մարզադաշտի տոմսարկղերում, “Հյումել” եւ “Երեւան սիթի” խանութների ցանցերում:
Հոկտեմբերի 14-ին և 15-ին կրկին ասպարեզ դուրս կգան Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականները: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, Վ. Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում Ռաֆայել Նազարյանի սաներն ուժերը կչափեն Ղազախստանի հավաքականի հետ, իսկ մեկ օր անց Իտալիայի Նեապոլ քաղաքում՝ “ՍանՊաոլո” մարզադաշտում, Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին Իտալիայի ազգային հավաքականը կընդունի Հայաստանի ընտրանուն:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի մինչև 15 տարեկանների ազգային հավաքականը կմեկնի Շվեյցարիա, որտեղ անցկացվելու է 2014թ. Ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարը: Մեր թիմի մրցակիցները կլինեն Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Մոլդովայիհավաքականները:
Ի վերջո հոկտեմբերի 24-29-ը Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարը, որի իրավունքը ձեռք է բերել Հայաստանը: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի թիմերը: Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը կմրցի Անգլիայի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ: Նույնօրը՝ժամը 17:00-ին, Վ. Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում կմրցեն Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները: Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 26-ին, Ջիբրալթարը և Անգլիան կմրցեն միմյանց հետ ժամը 15:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ Հայաստանը և Իռլանդիան՝ժամը 17:00-ին՝Վ. Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում: Վերջին տուրում հոկտեմբերի 29-ին՝ժամը 15:00-ին, Հայաստանի և Ջիբրալթարի մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկԻռլանդիայիևԱնգլիայի հավաքականները՝ Վ. Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում: 




Լրահոս