Մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված լուրը, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մոտ խորհրդակցության ժամանակ գեներալները բանակում տիրող բարքերի մեջ մեղադրել են ծնողներին, որոնք խմիչք են ուղարկում արձակուրդ գնացած զինվորների հետ, զայրացրել է Արմավիրի բնակիչ Ս. Գրիգորյանին: Նա մեզ նամակ է գրել. «Ոչ մի ծնող չի ցանկանա իր երեխայի վատը, իսկ ծնողներս էլ, եթե խմիչք ենք ուղարկում կոնյակի տեսքով, դա հրամանատարների համար է, քանի որ նրանք պահանջում են մեր երեխաներից: Իսկ հաստավիզ Խաչատուրովը թող մի փոքր հաճախակի զբաղվի բանակով, որպեսզի իրենց բացթողումները չբարդեն զինվորների ծնողների վրա: Ես ինքս ծնող եմ, որդիս ծառայում է բանակում ու երբեք չեմ ցանկանա, որ որդիս խմի եւ հանցանք գործի: Եվ ես ավելի լավ երեխա եմ դաստիարակել, քան թե Խաչատուրովի նմանները, որոնք տարել, առոք-փառոք պահել են իրենց կողքին, համ կազինոյում են խաղում, համ էլ թունավորում են հասարակությանը… Հասկանալի պատճառներով ինձ կներեք»:
ԿՈՆՅԱԿ ԵՆ ՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ