Ի՞նչ բացասական հետևանքներ կունենա Խաչատրյան եղբայրներին Կառավարության կողմից տրված «նվերը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարությունը որոշում է կայացրել`«Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ -ն պետք է փոքր հիդրոէներգո (ՀԷԿ) կասկադ կառուցի Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում: Սակայն համայնքի բնակիչներն արդեն մի քանի տարի է` աղմուկ են բարձրացնում` նշելով, որ Ծղուկ համայնքը ջրի խնդիր ունի:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց համայնքի ղեկավար Մեսրոպ Ամիրջանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց. «Մեր համայքը ո’չ խմելու, ո’չ էլ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չունի: Չեմ հասկանում` ո՞րն է խնդիրը. ԳԷՍ-ը մոտավորապես 7կմ հեռու կլինի, ընդհանրապես գյուղին չի խանգարի: Եթե բնապահպանության և այլ նախարարություններ կողմ են ՀԷԿ-ի կառուցմանը, ես խնդիր չեմ տեսնում: Շինարարական աշխատանքներն իրականցնում է ոչ թե «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ -ն, այլ մեկ ուրիշ շինարարական կազմակերպություն»:

Մեսրոպ Ամիրջանյանը շտապեց արդարացնել իրենց մարզպետ Սուրիկ Խաչատրյանին` նշելով. «Բացի գյուղերի համար լավությունից, վատություն հաստատ չէր անի: Միակ մարդն է, որ գիտի բոլորին մեկառմեկ»:

Հիշեցնենք, որ կառավարության նիստին հարկային արտոնություն տրվեց «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ-ին ՝ ներմուծվող սարքավորումների համար 3 տարի ժամկետով ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգել: Հիդրոէներգակասկադը պետք է տարածքի գետերի ներուժն օգտագործի` արտադրելով էլեկտրաէներգիա:

Որոշման նախագծի համաձայն` ընկերությունը պետք է 1,9 միլիարդ դրամի ներդրում կատարի, որից մոտ 489 միլիոնը նախատեսված է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ և սրանց համար նախատեսված սարքավորումներ ձեռք բերելու համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս