Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության նպատակն էր իրականացնել փորձի փոխանակում և բոլոր օղակների հրամանատարների շրջանում ձևավորել միասնական պատկերացումներ հետագա աշխատանքների կազմակերպման և վերահսկման վերաբերյալ:
Քննարկումներ, վերլուծություններ ու համապատասխան հետևություններ են կատարվել նաև ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ: Հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից առաջադրվել են որոշակի խնդիրներ և տրվել հանձնարարականներ: