Գերմանիայի Ֆիրնհայմ քաղաքում անհայտ անձը հարձակում է գործել կինոթատրոնի վրա և կրակ բացել, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ նա վիրավորում է հասցրել առնվազն 20 մարդու:
Տղամարդը նախ օդ է կրակել, որից հետո կինոթատրոնում խուճապ է սկսվել, և մարդիկ սկսել են լքել շենքը:
Ներկա պահին ոստիկանությունը շրջափակել է կինոթատրոնի շենքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: