ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում ահազանգեր է ստացել, որ Տանձուտ գետը հունից դուրս է եկել ու ողողել առափնյա մի շարք տներ և փողոցներ Վանաձոր քաղաքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: