Վերին Լարսի անցակետը փակ է. ծիրան տեղափոխողներն անելանելի վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրությունը քիչ առաջ ահազանգ ստացավ, որ քարաթափման պատճառով փակ է Լարսի անցակետը:

Մեզ հայտնեցին, որ մարդիկ մնացել են այդտեղ և չեն կարողանում անցկացնել մի քանի տոննայի հասնող ծիրանները: Անելանելի վիճակում գտնվողները նշեցին, որ չգիտեն, թե ինչ է լինելու և երբ է բացվելու ճանապարհը: Այնտեղ մոտ 200 ավտոմեքենա է կանգնած:

ArmLur.am-ը ԱԻՆ-ից տեղեկացավ, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:

ԱԳՆ-ից դեռևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:




Լրահոս