ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ՌուսՀիդրո»-ի նախկին ղեկավար Եվգենի Դոդի նկատմամբ, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Նա կասկածվում է 73,2 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ:
Հունիսի 22-ին ՌԴ ՔԿ-ն հայտնել էր «ՌուսՀիդրո»-ի նախկին ղեկավարի և ընկերության գլխավոր հաշվապահ Դմիտրի Ֆինկելի նկատմամբ գործի հարուցման մասին: Երկու կասկածյալները բերման էին ենթարկվել:
Հաղորդվում է, որ ձերբակալությունից առաջ ուժայինների մասշտաբային օպերացիա է անցկացվել, քրգործով ավելի քան 30 խուզարկում է անցկացվել, որի ընթացքում քննության համար կարևոր իրեր և փաստաթղթեր են առգրավվել:
«ՌուսՀիդրո»-ն պետական էներգետիկ ընկերություն է՝ Ռուսաստանում հիդրոէլեկտրակայանների հիմնական սեփականատերը:
Հիշեցնենք, որ հենց նա էր 2000-2009 թթ. ղեկավարում Հայաստանում հայտնի՝ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը: