Եվրամիության կազմից՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել երեկ տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9%-ը:
Մի քանի ժամվա ընթացքում, մինչ ձայների հաշվարկ էր ընթանում, հաղթանակ էր տանում մերթ մի կողմը, մերթ մյուսը: Սակայն ձայների հաշվարկի վերջին ժամերին առաջ են անցել Brexit-ի կողմնակիցները:
Նշվում է, որ հանրաքվեն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ չի կրում, այսինքն՝ կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել երկրի ճակատագիրը: