ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ քարաթափման պատճառով փակ է Լարսի անցակետը: Հայտնել էիքն նաև, որ մարդիկ մնացել են այդտեղ և չեն կարողանում անցկացնել մի քանի տոննայի հասնող ծիրանները:
ArmLur.am-ը ԱԻՆ-ից տեղեկացել էր նաև, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:
Այսօր նորից կապ հաստատեցինք ԱԻՆ-ի հետ` հասկանալու համար ինչ վիճակ է այժմ Լարսի անցակետում: Մեր հարցմանն ի պատասխան, ԱԻՆ մամուլի ծառայությունից նշեցին, որ անցակետը դեռ փակ է և այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Փորձեցինք կապ հաստատել նաև Տրանսպորտի և կապի նախարարության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: