ՀԱՐՑ. Ես ուզում եմ կոնկրետ իմանալ՝ որոնք են հաշմանդամություն ունեցող աշխատողի արտոնությունները:
Լիզա Մնացականյան (49 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով, բժշկական եզրակացության հիման վրա կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված):
Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն (144 հոդված):
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում: Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:
«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հիվանդությունների, առաջին տեղում է արյան շրջանառության հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունը, այն կազմում է 60 հազար 996: Երկրորդ տեղում է հոգեկան եւ վարքի խանգարումների հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունը՝ 21 հազար 329: Երրորդ տեղում նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունն է՝ 16 հազար 237: Չորրոդ տեղում են նորագոյացությունները՝ 16 հազար 12: Սրան հաջորդում են էնդոկրին հիվանդությունները՝ 14 հազար 886, եւ բնածին անկանոնություններով ու զարգացման շեղումներով պայմանավորված հաշմանդամությունը՝ 4 հազար 878: