Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների շուտափույթ անցկացում է ակնկալում, փոխանցում է Reuters-ը:
«Միացյալ Թագավորությունը որոշել է գնալ իր ուղով: Կարծում եմ, որ տնտեսական լուրերն այսօր առավոտյան ցույց տվեցին, որ բարդ ուղի է սպասվում»,-ասել է նա:
Brexit-ի կողմնակիցները հաղթանակ են տարել, պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9%-ը:
Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը Միջերկրական միությունում 43 տարի մնալուց հետո: