Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ կազմից. Brexit-ի կողմնակիցները հաղթանակ են տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության կազմից՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել երեկ տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9%-ը:

Մի քանի ժամվա ընթացքում, մինչ ձայների հաշվարկ էր ընթանում, հաղթանակ էր տանում մերթ մի կողմը, մերթ մյուսը: Սակայն ձայների հաշվարկի վերջին ժամերին առաջ են անցել Brexit-ի կողմնակիցները:

Նշվում է, որ հանրաքվեն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ չի կրում, այսինքն՝ կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել երկրի ճակատագիրը:




Լրահոս