Ապրիլյան պատերազմում երկու ոտքից զրկված Դավիթն արդեն քայլում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմում երկու ոտքից զրկված Դավիթ Գրիգորյանն արդեն քայլում է: Այս լուրն ավետում է նրա բժիշկը՝ Մկրտիչ Գինոսյանը:

Բժիշկը զինվորի հետ լուսանկարը տեղադրել է սոցցանցի իր էջում. «Դավիթ Գրիգորյան (ժպտացող տղան)»:

Զինվորը «ժպտացող» մականունը ստացավ սոցցանցերի օգտատերերի կողմից: Նա բոլոր լուսանկարներում ժպտում էր:

13494791_508330839353644_611082629326595637_n

«Հայզինվոր»-ի հետ զրույցում Դավիթն ասել էր. «Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից….Ազգային հերոս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես»:

ԵՎ այսօր արդեն մեր հերոս Դավիթ Գրիգորյանը քայլում է և շարունակում է ժպտալ




Լրահոս