Դավիթ Գրիգորյանը և Նունե Պետրոսյանը վերանշանակվել են քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի և տեղակալի պաշտոններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Գրիգորյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանին վերանշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նունե Պետրոսյանը վերանշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Նունե Պետրոսյանին վերանշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:




Լրահոս