
ունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկում է տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը: «Առաջին ալիքը» ձեռք բերել խաղերը հեռարձակելու իրավունք եւ հայ մարզասերները հնարավորություն կունենան ուղիղ եթերում դիտել Հայաստանի ընտրանու մասնակցությամբ խաղերը:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի եւ Ուելսի հավաքականների հետ:
28 հունիսի
19:15 Մոլդովա-Հայաստան
29 հունիսի
14:45 Անդորրա-Հայաստան
30 հունիսի
14:45 Հայաստան-Ուելս
Առաջին հորիզոնականներում գտնվող հավաքականները դուրս կգան կիսաեզրափակիչ:
ՀԱՕԿ լրատվության բաժին