Հռոմի պապը Թուրքիայի օդային տարածքով անցնելու պահին «ուղերձ» է հղել Էրդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցի ճանապարհին՝ Թուրքիայի օդային տարածքով անցնելիս  Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ուղերձ» է հղել:

«Աղոթում եմ, որ Աստծո ամենաբարձր օրհնությունը ողջ ազգի վրա լինի»,-ասել է նա: Ավանդույթի համաձայն Հռոմի պապը օրհնություն է ուղարկում այն երկրների առաջնորդներին, որի օդային տարածքով թռչում է իրեն տեղափոխող ինքնաթիռը:

Հավելենք, որ այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով Հայաստան է ժամանել:

 




Լրահոս