ՊՆ-Ի ՇԵՆՔԸ ՀԱՆԵԼ ԵՆ ՎԱՃԱՌՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը, որտեղ ժամանակին որպես պաշտպանության նախարար աշխատել է նաեւ Սերժ Սարգսյանը, վաճառքի է հանված: Արժեքը 4 միլիարդ 600 միլիոն դրամ է: Սակայն դեռ գնորդ չունի: ՀՀ ՊՆ՝ Երեւան-Աշտարակ ճանապարհին գտնվող նախկին շենքն այժմ շրջապատված է խաղատներով, ամբողջովին կորած է աղբի, փշի ու տատասկի մեջ: Ակնհայտ է, որ պատերազմական տարիների խորհրդանիշ համարվող շենքում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, անգամ մարդ չի մտել. ապակիները կոտրված են, տեսքը՝ անխնամ: Սակայն ամենակարեւոր ցուցանակը մինչ օրս դեռ պահպանվում է՝ «կանգնի՛ր, կկրակեմ»: Թե ով պետք է կրակի, պարզ չէ: Համենայնդեպս, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին լուսանկարելիս չկրակեցին:




Լրահոս