ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիների՝ ՊՊԾ աշխատակիցները «հսկում» են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածը, որպեսզի նա անվտանգ տուն հասնի: Մեր զրուցակիցները պատմեցին, որ Երեւանի Գայի արձանի հարակից տարածքում մի պուրակ կա, որտեղով Ա. Կարապետյանը ժամը 21:00-ին տուն է գնում: Այդ հատվածում են «հավաքվում» ՊՊԾ աշխատակիցներն ու մարդկանց արգելում կայանել իրենց մեքենաները, անտեղի տուգանում, «ակտիվ» աշխատանքներ իրականացնում՝ նշելով, թե Երեւանի ոստիկանապետը պետք է անցնի այդտեղով ու տեսնի իրենց աշխատանքը: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ա. Կարապետյանից: Վերջինս ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի, բայց կփորձի պարզել ու պատժել նրանց. «Ես ո՞նց կարող եմ ժամը 21:00-ին տուն գնալ, երբ դա իմ բուն աշխատանքային փուլն է: Մինչեւ Երեւանը չհանգստանա, ես տուն չեմ գնում»:




Լրահոս