Վանաձորում շտապօգնության մեքենա է կողաշրջվել. կան տուժածներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին, ժամը 17.02-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira»  մակնիշի և 1-03 ծառայությանը պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

37_1 (1)

Լուսանկարները՝ shamshyan.com-ի:




Լրահոս