1098 թվականի հունիսի 28-ին առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին։
1292թ -ին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։
1877 – 1877-1878թթ. թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը։
1914թ – «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամներից մեկի՝ Գավրիլո Պրինցիպի ձեռքով սպանվեցին Ավստրոհունգարական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը և նրա կինը։
1919թ. – Ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
1970թ. – Երևանի կենդանաբանական այգուց փախավ Վովա փիղը։
1992 թ.- Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։
Ի՞նչ դեպքեր են տեղի ունեցել հունիսի 28-ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ