ՀՀ ԱԳՆ պատասխանը` Լիբանանում մահապարտ ահաբեկիչների գործողություններից տուժածների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանում ՀՀ դեսպանատան միջոցով ճշտվել է, որ Քաա գյուղում զոհեր, վիրավորների կամ տուժածներ հայերի շրջանում դեռ չկան: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

BBC-ի փոխանցմամբ` առնվազն 6 մարդ է զոհվել և 13 մարդ տուժել Լիբանանում հնչած սերիական պայթյունների արդյունքում:

2 մահապարտ ահաբեկիչ պայթեցրել են իրենք իրենց ամբոխի մեջ Քաա գյուղում, որը գտնվում է երկրի արևելքում՝ սիրիական սահմանի մոտ:

Այս մասին հայտնել է «Հեզբոլահ» խմբավորման հեռուստաալիքը: Հարձակման թիրախի և դրա կազմակերպիչների մասին տեղեկություններ չկան:

«Լիբանանի ձայնի» փոխանցմամբ՝ բոլոր զոհվածները քաղաքացիական անձինք են, սակայն տուժածների մեջ Լիբանանի բանակի զինծառայողներ կան:

Ռազմական կոնֆլիկտում Լիբանանում տեղակայված «Հեզբոլահ» խմբավորումն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

«Հեզբոլահ»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և մի քանի այլ երկրներում:




Լրահոս