ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼԻ ԽԱԲԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսի խոսքով՝ տնտեսական աճը Հայաստանում դանդաղում է, եւ առաջիկայում, փաստորեն, չպետք է ակնկալել երկնիշ կամ դրան մոտ տնտեսական աճ, քանի որ տնտեսության աճն ընկնում է իր նորմալ տեմպերի մեջ՝ տարեկան 4-5 տոկոս: Նման հայտարարություն ՀՀ-ում հիմնադրամի ներկայացուցիչն արել է «Ազատության» հետ զրույցում: Ինչպես հայտնի է, այս տարվա համար ՀՀ կառավարությունը սպասում է 7 տոկոս տնտեսական աճ: Տարվա առաջին կեսին ԱՄՀ-ն կանխատեսել էր 4.3 տոկոս աճ, սակայն այս սեպտեմբերին նվազեցրեց նաեւ այդ աճը՝ նշելով, որ 2013-ին ՀՀ տնտեսությունը կաճի մինչեւ 4 տոկոս: «Հայաստանի տնտեսական ակտիվությունը դանդաղում է: Մենք սա կանխատեսում էինք դեռ տարվա սկզբից: Անցած տարի Հայաստանի տնտեսությունն աճեց 7 տոկոսով, եւ մեր կանխատեսումն է, որ այդ աճը կդանդաղի ու կհասնի, ինչպես մենք ենք ասում, Հայաստանի համար տնտեսական աճի նորմալ տեմպերի՝ տարեկան 4-5 տոկոս»,-ասել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը:




Լրահոս