Շտայնմայերը կայցելի Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունիսի 30-ին կայցելի Բաքու, փոխանցում է ԱՊԱ-ն:

«Հունիսի 30-ին Շտայնմայերը մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնի, որոնց ժամանակ քննարկման հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,-հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ այցելել:




Լրահոս