ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը մտադիր է Լեռնային Ղարաբաղ այցելել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ այցելել: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Շտայնմայերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

«Շտայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանումը: Հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել այն մասին, որ հրադադարի կայուն ռեժիմն ու քաղաքական բանակցությունների վերադարձն անփոփոխ են մնում: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր քայլերը, ինչպես նաև Շտայնմայերի՝ տարածաշրջան այցի պլանները»,-ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս