Ամուսնացած կինը «Однаклассники»-ի միջոցով ծանոթություններ է ձեռք բերել, հետո հայտնել, որ իրեն բռնաբարել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոհարիկ Սադոյանը «Համադասարանցիներ» կայքի միջոցով ծանոթացել է տարբեր անձանց հետ և չի ներկայացել, որ ամուսնացած է և ունի երեխաներ: Նա համացանցում իր շփումների մասին 2014թ. մայիսին միամտաբար հայտնել է վարձակալական հիմունքներով իրենց հարևանությամբ բնակվող Սյուզաննա Առաքելյանին` չիմանալով, որ նա սիրային կապի մեջ է իր ամուսնու՝ Արթուր Աբրոյանի հետ։

Սյուզաննան կատարվածը պատմել է Արթուրին, ով սկսել է կասկածել ու մեղադրել կնոջը, իսկ օրեր անց երբ նրան գողության մեղադրանքով կանչել են ոստիկանություն խոսել են նաև նրա ընտանեկան անհաշտ կարգավիճակի մասին, ինչը ամուսնու մեջ ավելի է խորացրել կասկածները:

Նա վերադառնալով տուն կնոջը մեղադրել է ոստիկանների հետ կապի մեջ լինելու համար: Կինն էլ իմանալով, որ քննիչներից մեկի անունն Արթուր է և ինքն էլ Համադասարանցիներով ծանոթացել է «Արտուրո» անվամբ մի տղայի հետ, ենթադրել է, որ նույն մարդն է ու սկսել է սուտ պատմություն հորինել:

Նա ամուսնուն, ապա նաև իրավապահներին հայտնել է, որ 2013թ. նոյեմբերի կեսերին Նոր Հաճն քաղաքում հանդիպել է Արթուր Մկրտչյանին, ով ընկերոջ՝ Վահան Թադևոսյանի հետ իրեն առևանգել և ավտոմեքենայով տեղափոխել են անմարդաբնակ վայր, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով իր նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

2014թ. մայիսի 16-ին ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում հանդիպել է Արթուր Մկրտչյանին, ով պահանջել է իր ամուսնու բռնելու և քրեական պատասխանատվության ենթարկել համար նրա բնակարանում թմրանյութ դնել, իսկ երբ հրաժարվել է, Արթուր Մկրտչյանը վիճաբանել և ծեծի է ենթարկել իրեն։

Սուտ մատնություն կատարելուն զուգահեռ Գոհարիկ Սադոյանը հորդորել է մորը՝ Զոյա Սադոյանին սուտ ցուցմունք տալ և այդ կերպ հաստատել իր կողմից իրավապահ մարմիններին հայտնած կեղծ տեղեկությունն առ այն, թե իբր 2014թ. մայիսի 16-ին Արթուր Մկրտչյանը ժամանել է Ալափարս գյուղ և վիճաբանել իր հետ, որով ստեղծել է մեղադրանքի արհեստական ապացույց։

Սակայն կինը հետագայում դատարանում ընդունել է և պնդել, որ իրականում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված հաղորդումն ամբողջությամբ սուտ է և դրանում նշված բոլոր հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Դատարանը փաստերն արձանագրելուց հետո վճռել է Գոհարիկ Սադոյանին ազատազրկել մեկ տարի ժամկետով, սակայն  այն կկիրառվի պայամանականորեն:




Լրահոս