Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում իր խորին ցավակցությունն է հայտնում ռուս օդաչուի մահվան համար և ներողություն է խնդրում Սու-24-ի խոցման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որում իր շահագրգռվածությունն է հայտնում իրավիճակի կարգավորման հարցում՝ կապված ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են նոյեմբերի 24-ին սիրիական Լաթաքիայում թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:




Լրահոս