Չավուշօղլուն մեկնում է Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հուլիսի 1-ին Սոչիում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, փոխանցում է Ntv-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում իր խորին ցավակցությունն է հայտնում ռուս օդաչուի մահվան համար և ներողություն է խնդրում Սու-24-ի խոցման համար:




Լրահոս