ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու ճանապարհին, որտեղ ապահովված է իրավունքի գերակայությունը, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջեւ, մեր առջեւ չկա ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ, եւ այս հարցում մեզ ոչ ոք չի խանգարելու»:

Գեւորգ Կոստանյան

Կարծես թե սպառնալիքի նման է հնչում, որ ոչ ոք չի խանգարելու նոր գլխավոր դատախազին արդարացնել եւ ազատ արձակել քրեաօլիգարխների որդի մարդասպաններին, եւ նրա առջեւ ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ չկա: Այսուհետ քրեաօլիգարխների որդիները հանգիստ կարող են մարդ սպանել, եւ դա Գ. Կոստանյանի կողմից կորակվի որպես ինքնապաշտպանություն, ու մարդասպանը կարդարացվի: Այսինքն՝ նրա ասած «ժողովրդավարական եւ իրավական» պետությունը «ինքնապաշտպանվող» մարդասպանների իրավունքները պաշտպանող եւ քաղաքացու անվտանգությունը չերաշխավորող պետությունն է: Կարծում ենք՝ մոտ ապագայում երանի կտանք Աղվան Հովսեփյանին:




Լրահոս