
Բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը պայմանագիր է ստորագրել Թուրինի «Յուվենտուսի» հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. և ունի ևս 1 տարով երկարաձգելու հնարավորություն: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ալվեսն իտալական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ «Բարսելոնա»-ի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր հունիսի 1-ին: