Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է փոխհատուցել Սու-24-ի խոցման համար Ռուսաստանին հասցրած վնասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նամակի բովանդակությունը հասկանալի է: Մեր ափսոսանքն ենք հայտնում ինքնաթիռի խոցման համար և անհրաժեշտության դեպքում կփոխհատուցենք: Կարծում եմ՝ երկու երկրները կողմ են հարաբերությունների կարգավորմանը»,-հայտարարել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ներողություն էր խնդրում Սու-24-ի խոցման համար: