Արևմտյան ԶԼՄ-ները Սու-24-ի խոցման համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողություններում մեկուսացման և աշխարհաքաղաքական հաշվարկի առջև վախ են տեսել, գրում է Gazeta.ru-ն:
Այսպես, The Washington Post-ն այդ իրադարձությունն անսպասելի քայլ է անվանում, որը կարող է ճանապարհ բացել ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության թուլացման համար: Պարբերականը գրում է, որ ներողություն պարունակող նամակն այն պահին ուղարկվեց, երբ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Անկարայի հարաբերությունները սրվեցին՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին:
Պարբերականը նշում է նաև, որ Էրդողանն ամենայն հավանականությամբ հաշվի էր առել հետևանքները. Թուրքիայի դեմ Ռուսաստանի պատժամիջոցները լուրջ վնաս էին հասցրել երկրի տնտեսությանը:
«Երբեք ուշ չէ ասել ներիր»,-գրում է Foreign Policy-ն:
Ամսագիրը նշում է, որ Էրդողանի այդ քայլը կապված է եվրոպական երկրների և Անկարայի միջև վատթարացող հարաբերությունների հետ:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է փոխհատուցել Սու-24-ի խոցման համար: