Հարց քաղաքացիներից` հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման չափը ի՞նչ կարգով է տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ՝ հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման չափը ի՞նչ կարգով է տեղի ունենում:

Լարիսա Մխիթարյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սկսած 2014 թվականի հունվարի 1-ից հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում՝
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների հաշվարկը եւս կատարվում է նշված բանաձեւի կիրառմամբ, բացի այդ՝ ստացված գումարը ավելացվում է`
I խմբի հաշմանդամի համար՝ 5600 դրամով (14000×40%-ով)
II խմբի հաշմանդամի համար՝ 2800 դրամով (14000×20%-ով):
Օրինակ` 2014թ հունվարի 1-ից` 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամության (I խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի 14000+7000 x 10 x 0.1+5600=21000+26600 դրամ, իսկ հաշմանդամության (II խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի 14000+7000 x 10 x 0.1+2800=21000+2800=23900 դրամ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության ներկայանալու եւ այդ ժամանակահատվածում հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կասեցման օրվանից: Ի դեպ, վերափորձաքննությամբ վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակն այդ ժամանակահատվածի համար վճարվում է նախկին չափով: Տեղեկացնենք նաեւ, որ հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքի առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:




Լրահոս