Թուրքիայի հետ խնդիրները մի քանի օրում չեն լուծվի. Կրեմլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակում կարևոր քայլ կատարեց հարաբերությունների բարելավման համար, սակայն պետք է հիշել, որ մի քանի օրում չի հաջողվի լուծել խնդիրները: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Էրդողանն իսկապես նամակ է ուղարկել Պուտինին: Կարևոր քայլ է կատարվել հարաբերությունների կարգավորման համար: Դուք գիտեք, որ ռուսական կողմն ու նախագահ Պուտինը հետևողական դիրքորոշում են զբաղեցնում: Նախագահ Պուտինը բազմիցս խոսել է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու ցանկության մասին»,-ասել է Պեսկովը:

Ընդ որում, նա նշել է, որ հարաբերությունների բարելավման համար «շատ կարևոր քայլ» է կատարվել:

Պեսկովը նաև հայտնել է լրագրողներին, որ Պուտինն ու Էրդողանը վաղը հեռախոսազրույց կունենան:




Լրահոս