Մոսկվայի քաղաքային դատարանը երեքշաբթի օրը հաստատել է «Սոբեսեդնիկ»-ի տնօրեն, հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դատավճիռը թողնել առանց փոփոխությունների, բողոքարկումը՝ առանց բավարարման»,-հնչեցրել է դատարանը:
Գործարարը մեղադրվում է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշկատելու մեջ: Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման և պարտավորեցրել ի օգուտ տուժածի 20,8 միլիոն ռուբլի վճարել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականությունը: