
Սարանսկի «Մորդովիա»-ն 2 տարվա պայմանագիր կստորագրի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ։ Պայմանագիրը կսկսի գործել անմիջապես այն բանից հետո, երբ Սարկիսովը բուժզննում կանցնի։
Նշենք, որ Սարկիսովը 2014 թվականից հանդես էր գալիս «Վոլգա»-ում, որտեղ անցկացրած 38 խաղում 15 գոլ է խփել։ Նա խաղացել է նաև «Շիննիկ»-ում և «Ուրալ» ակումբներում: