106 կողմ, 6 դեմ. ԸՕ-ն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովն այսօր ձայների 106 կողմ, 6 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ և  լրացումներ կատարելու նախագիծը:

Մինչ քվեարկությունը  ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ՀԱԿ խմբակցությունը խնդիրները ձևակերպել և ներկայացրել է, ստորագրելով համատեղ փաստաթուղթը, և եթե կողմ են քվեարկում, դա դեռ չի նշանակում, որ կողմ են ամբողջ ընտրական օրենսգրքին: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց , որ ԲՀԿ-ն տեր է իր ստորագրությանը , և կողմ են քվեարկելու:

ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեցին, որ դեմ են, իսկ Համախմբում կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը նշեց, որ կուսակցության պատգամավորները կողմ են նախագծին:




Լրահոս