ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 4-5-ը կհանդիպեն Չինաստանում, փոխանցում է Anadolu գործակալությունը:
Նրանք կհանդիպեն G20-ի գագաթաժողովի շրջանակներում:
«Ակնկալվում է, որ առաջնորդները կհանդիպեն Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում, սակայն մինչ այդ նրանց միջև հեռախոսային շփումներ տեղի կունենան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի արդյունքներով՝ Պուտինը հայտարարել է, որ հրամայել է չեղարկել զբոսաշրջային ոլորտում Թուրքիայի հանդեպ սահմանափակումները: