Դուք ձեր քթին ուտելու եք. եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի. Հեղինե Բիշարյանը պատասխանեց Փաշինյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից այսօր անդրադարձավ ՕԵԿ-ին և նրանց անվանափոխությանը: Նրա ելույթից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց Փաշինյանի ելույթին:

«Եթե այստեղ եկել, պատմում եք ողորմելի, լրագրողական մակարդակի բաներ, ներողություն եմ խնդրում բոլոր պարկեշտ լրագրողներից, դա դեռ չի նշանակում, որ այդ ձեռագիրն աշխատելու է այսուհետ։ Դուք ձեր քթին ուտելու եք։ Մարտի 1-ի արյունն այսօր ձեր վրա է, կոնկրետ քո վրա է։ Տասնյակ հազարավոր մարդկանց մոլորեցնելով՝ տարաք զոհաբերելու և խղճներդ հանգիստ նստեցիք ձեր տանը: Եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք դահլիճից դուրս։ Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի»։




Լրահոս