Ֆելիքս Ցոլակյանը նոր պաշտոն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին նշանակել է նախագահի վերահսկողության ծառայության պետ:

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ լուրեր են պտտվում, որ ՀՀ Շիրակի՝ արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հնարավոր է, առաջիկայում նշանակվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում: «Ժողովուրդ»-ը անձամբ Ֆելիքս Ցոլակյանից փորձել էր պարզել, թե հնարավոր նշանակման մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ նա ասել էր. «Տեղյակ չեմ: Նման առաջարկ չեմ ստացել»: Հարցին՝ նման առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի՞, նախկին մարզպետը պատասխանել էր. «Հենց առաջարկեն, առաջինը ձեզ կասեմ իմ որոշման մասին»:




Լրահոս