ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մոտակա նիստի ժամանակ, այսօր՝ հունիսի 30-ին, կհայտարարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով նախագահական հանձնարարությունների իրականացման կարգի մասին:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ պատժամիջոցների չեղարկման մասին կհայտարարի փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Դրանից հետո կառավարությունը սահմանափակող միջոցների չեղարկման մասին որոշում կընդունի:
Հաղորդվում է նաև, որ պատժամիջոցները կչեղարկվեն 1-2 շաբաթվա ընթացքում, գրում է «Կոմերսանտ»-ը: