Երեվան Ջուր-ը՝ խմելու ջրի որակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հուլիս-սեպտեմբերին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4539 փորձանմուշ:
“Երեւան Ջուր” ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է ՀՀ-ում գործող սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջներին:




Լրահոս