Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափար դեռևս չկա. Լուկաշևիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության մասին:

«Գոյություն ունի դեռևս 1990-ականներից հաստատված խաղաղապահական օպերացիան: Սակայն դա կարգավորման վերջնական փուլն է, այժմ նման գաղափար գոյություն չունի, քանի որ չկա կարգավորում: Մենք աշխատում ենք ԵԱՀԿ քարտուղարության շրջանակներում: Սակայն դա հեռավոր հեռանկար է, և, բացի այդ, ԵԱՀԿ-ի համար դա մեծ մարտահրավեր է, քանի որ ԵԱՀԿ-ն երբեք չի զբաղվել խաղաղապահական օպերացիաներով»,-գործակալության հետ զրույցում ասել է Լուկաշևիչը:

Նա նաև պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հնարավոր հանդիպման մասին հարցին:

«Դեռևս հայտնի չէ նման հանդիպման հնարավորությունը: Նախորդ հանդիպումը կայացավ եռակողմ ֆորմատով, և Մինսկի խմումբը միացավ վերջին փուլում»,-ասել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը:




Լրահոս