Այսօր կառավարության շենքում լրագրողները հանդիպեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով գործադիրի շենք էր եկել չինացու ուղեկցությամբ: Լրագրողները հետաքրքրվեցին` թե ինչու է նա եկել կառավարության շենք և հանդիպելու է արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Պատգամավորը խուսափեց կոնկրետ պատասխան տալ, սակայն նշեց, թե գործնական բնույթի այց է:
Անդրադառնալով ԱԺ-ում վերջին շրջանում անընդհատ վիճաբանություններին և երեկ տեղի ունեցած միջադեպերին` Բագրատյանը նշեց. «Ես դա չեմ գնահատում: Ես գտնում եմ, որ ընդդիմությունը ընդդիմության դեմ որևէ խոսակցություն չպետք է ունենա, ֆսյո»:
Հիշեցնենք, որ այս օրերին ԱԺ արտահերթ նստաշրջանը շատ բուռն էր ընթանում, ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև նաև վիճաբանություններ տեղի ունեցան:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: